ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով Օգոստոսի 6-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Անիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` Ձիթհանքով գյուղից հայտնաբերվել եւ բաժին է բերման ենթարկվել 1978 թ. ծնված Սամվել Ս.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մայիսի 28-ից հետախուզվում էր ՌԴ Սախայի Հանրապետության ՆԳՆ-ի կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասի /սպանություն/ մեղադրանքով: