ԿԽՄԿ ադրբեջանական ներկայացուցչության աշխատակիցներն այցելել են ԼՂՀ ՊԲ նախկին պայմանագրային զինծառայող Արսեն Էդուարդի Բաղդասարյանին, ով 2014թ.-ի դեկտեմբերին գերեվարվել էր ադրբեջանական զորքերի կողմից:
Ինչպես տեղեկանում ենք ԱՊԱ-ից՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի անդամների այցելությունը տեղի է ունեցել օգոստոսի 6-ին: Հայտնում են, որ ադրբեջանական գերության մեջ հայտնված նախկին զինծառայողն ու նրա ընտանիքի անդամները փոխանակվել են անհրաժեշտ տեղեկություններով:
Նշենք, որ Արսեն Բաղդասարյանը դեկտեմբերի 27-ին հայտնվել է ադրբեջանական գերության մեջ: