Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, օգոստոսի 7-ին, ժամը 21.49-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Ծիծեռնակաբերդի խճուղում տեղի է ունեցել ավտովթար, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Տոյոտա» մակնիշի 85 PS 800 եւ «Դեու Նեքսիա» մակնիշի 853 LP 61 համարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Դեու» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղեւորը տեղափոխվել են հիվանդանոց:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Դեյվու» մակնիշի ավտոմեքենան եւ դադարեցրել վառելիքի արտահոսքը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ «Դեու»-ի ղեկին եղել է 13-ամյա վարդան Ս.-ն, ով սովորում է Երեւանի Վ. Վաղարշյանի անվան հիմնական դպրոցի 7-րդ դասարանում:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


