Երեկ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում ՀՀԿ ցուցակը գլխավորողներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպում ունեցավ Էրեբունի զանգվածի Սարի թաղի և Վադաշենի բնակիչների հետ: Հայտնի է, որ Էրեբունի վարչական շրջանը համարվում է ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի վերահսկողության տակ գտնվող համայնք:
YerevanNews.am-ի տեսանյութում երևում է, թե պատգամավորն ինչպես է քաղաքապետին խնդրում, որ ջրամատակարարման հարց լուծի: