ՀՀԿ-ում այս օրերին ակտիվ քննարկվում է իրենց կուսակից պատգամավորների «մասնակցությամբ» ի հայտ եկած ինտիմ տեսանյութերի հարցը:
Իհարկե, խնդիրը դեռեւս Սերժ Սարգսյանի հետ չի քննարկվել, քանի որ վերջինս արձակուրդում է, սակայն ՀՀԿ-ականները փորձում են այս ընթացքում ներքին կարգով խնդիրները լուծել, որպեսզի «շեֆին» ասելիք ունենան: Տևական ժամանակ է՝ այս խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձում է զրուցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Հովհաննես Սահակյանի և ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ, բայց ապարդյուն:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ Հ. Սահակյանին «արգելել» են ֆեյսբուքում «ակտիվ» լինել, ինչի համար վերջինս «ջնջել» է իր էջը:
Ի դեպ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւս իր ֆեսյբուքյան էջը «ջնջել» է, այժմ գործում է միայն նրա պաշտոնական էջը:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։