««Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել 2015թ հունիսի 30-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում ծննդկանին կրակած և ինքնասպան եղած երիտասարդի ողբերգական դեպքից: Հիշեցնենք, որ 1982թ. ծնված Հայկ Վարդանյանը բարձրացել էր Հանրապետական հիվանդանոցի ծննդատան 407 վճարովի հիվանդասենյակ և իր մոտ եղած հրազենով կրակել կնոջ՝ Մ. Ասատրյանի ուղղությամբ, ապա ինքնասպան եղել:
Ըստ շրջանառվող լուրերի՝ ամուսինը կասկածել էր, որ երկու օր առաջ ծնված աղջիկ երեխան իր երեխան չէ: Եվ, ահա, «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ' ՀՀ քննչական կոմիտեն տեղի ունեցած միջադեպից հետո, քննչական գործողությունների անհրաժեշտությունից ելնելով ԴՆԹ հետազոտության էր ենթարկել նորածին երեխային, և նախօրեին ստացած եզրակացության համաձայն՝ ծնված աղջիկը ինքնասպան եղած Հայկ Վարդանյանի երեխան է»,- գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: