Երևանի Ուլնեցի փողոցում հուլիսի 29-ին Մխիթարյան ամուսինների սպանության մեջ մեղադրվող Տիգրան Մանուկյանն այսօր՝ օգոստոսի 11-ին, ուղիղ ժամը 09․00-ին մահացել է: Այս մասին YerevanNews.am-ին հայտնեցին Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից:
Նշենք, որ Տիգրան Մանուկյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին, ժամը 18:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ուլնեցու փողոցի թիվ 30 շենքի բակում սպանվել են ամուսիններ՝53-ամյա Հովհաննես և 44-ամյա Լուսինե Մխիթարյանների վրա, որոնք տեղում մահացել են: Նրանց սպանել էին ավտոտնակի առջև, որտեղ ապրում են: Սպանված տղամարդն ավտոտնակի հարեւանությամբ ավտոտեխսպասարկման կետ ուներ:
Ժամեր անց ոստիկանները հայտնաբերել էին սպանությունը կատարողին՝ Տիգրան Մանուկյանին, որը նկատելով ոստիկաններին՝ կասկածյալն իր մոտ առկա զենքով կրակել է ինքն իր վրա:
Լուսանկարը Շամշյանի։


