Շաբաթ օրը տեղի ունեցած ավիավթարի վերջին զոհի՝ Պարույր Մանուկյանի դին Մերձմոսկովյան հայտնաբերվել է: Նշենք, որ դեպքը տեղի էր ունեցել Իստրայի ջրամբարում: Ինչպես տեղեկանում ենք Интерфакс-ից՝ Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հատարարել էր.
«Ոչ միայն հայտնաբերվել, այլև ջրից դուրս է բերվել 28-ամյա տղամարդու մարմինը, որը բախման պահին գտնվել է ինքնաթիռում»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ի երեկոյան Իստրայի ջրամբարի օդային տարածքում բախվել են ուղղաթիռ և հիդրոինքնաթիռ, ինչի հետևանքով զոհվել է 9 մարդ, այդ թվում՝ երկու երեխա: Զոհվածների թվում կան նաև հայեր: