ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր շնորհակալագրեր է հանձնել Հայաստանի բասկետբոլի մինչև 20 տարեկան տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Արա Պողոսյանին և հավաքականի անդամներին, որոնք Համահայկական 6-րդ ամառային խաղերում մասնակցում են Մոսկվայի թիմի կազմում,- հայտնում է նախարարության պաշտոնական կայքը:


Նախարարը նախ շնորհավորել է թիմին՝ Համահայկական 6-րդ խաղերում հաղթանակներ գրանցելու և բավական դիտարժան խաղ ներկայացնելու համար, հաշվի առնելով, որ մրցակից թիմերը նույնպես ուժեղագույն կազմով էին հանդես գալիս: Այնուհետև Գաբրիել Ղազարյանը հաջողություն է մաղթել թիմին կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերում:


«ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը բարձր է գնահատում թիմի գլխավոր մարզիչ Արա Պողոսյանի ու ձեր բոլորի այն լայնածավալ աշխատանքը, որ ներդնում եք բասկետբոլ մարզաձևի զարգացման և մասսայականացման ուղղությամբ: Ձեր յուրաքանչյուր հաջողություն նպաստելու է ոչ միայն մեր երկրում այս դիտարժան մարզաձևի մասսայականացմանը, այլև շատ մարզիկների ներգրավմանը»,- իր խոսքում ասել է նախարարը` նշելով, որ ինքը հետևում է թիմի յուրաքանչյուր խաղին:

Հավաքական թիմի մարզիչ Արա Պողոսյանը շնորհակալություն է հայտնել նախարար Ղազարյանին այսօրվա ջերմ ընդունելության համար և տեղեկացրել, որ աշխատանքներ են տարվում է՛լ ավելի մեծ հաղթանակներ գրանցելու ու լավ արդյունքի հասնելու համար, և հաջորդ տարվանից նախատեսում են մասնակցություն ունենալ տարբեր մրցաշարերի:արդյունքի հասնելու համար, և հաջորդ տարվանից նախատեսում են մասնակցություն ունենալ տարբեր մրցաշարերի: