««Սամցխե Ջավախքի Տաբածղուր գյուղում լարված իրավիճակ է, բերման են ենթարկել 3 անձանց և առգրավել նավակ, որոնցով գյուղացիները փորձել են տեղի լճում ձուկ որսալ»,- երեկ «Ժամանակին» տեղեկացրեց գյուղի բնակիչ Աշոտ Իրիցյանը՝ հիշեցնելով, որ գյուղացիները ձկնորսություն չեն կարողանում կատարել համայնքում իրենց համագյուղացի՝ ՀՀ Աժ պատգամավոր Վարդան Այվազյանի պատճառով:

Վերջինիս հիմնադրած «Լճեր» ընկերությունը 2010-ին արտոնագիր էր ստացել, որով տրվել է Տաբածղուր լճում ձուկ որսալու առաջնային իրավունք: Գյուղացիների պնդմամբ՝ այդ իրավունքը Վարդան Այվազյանի հիմնադրած ընկերությունը ստացել է Վրաստանի ՆԳ նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիի հետ ջերմ հարաբերությունների շնորհիվ»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: