«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը վերջին շրջանում բավական ակտիվ քարոզչություն է ծավալում: «Ժողովուրդ»-ը արձանագրել է, որ այն բանից հետո, երբ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հուլիսի 14-ին պաշտոնանկ արվեց, ՔԿՎ պետը սկսեց աննկատ ակտիվացնել իր գործունեության լուսաբանումը:
Ինչպես հայտնի է՝ Արթուր Օսիկյանը համարվում է արդարադատության նախարարի թափուր պաշտոնի հիմնական հավակնորդներից մեկը: Ուստի նման պայմաններում ամենևին էլ չի կարող պատահական լինել այն փաստը, որ պաշտոնական լրահոսում ամենօրյա պարբերականությամբ սկսել են տեղ գտնել Օսիկյանի այցերի և խորհրդակցությունների մասին լուրերը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը դեռ չի կողմնորոշվել նոր նախարարի թեկնածուի հարցում, և այդ խնդիրը լուծվելու է նրա արձակուրդից վերադառնալուց հետո»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: