««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով նախորդ տարի այդպես էլ արձակուրդ չունեցավ, եկող չորեքշաբթի տասնօրյա արձակուրդի է մեկնելու: Ըստ լուրերի՝ կառավարության հաջորդ նիստը տեղի կունենա երեքշաբթի` օգոստոսի 18-ին, որից հետո և վարչապետը կմեկնի հանգստի:
Ուշագրավն այն է, որ Հովիկ Աբրահամյանը հանգստանալու կմեկնի Սերժ Սարգսյանի արձակուրդից վերադառնալուց հետո, որպեսզի երկիրն «անտեր չմնա»»,-գրում է թերթը։
Մանրամասները թերթի այսօրվա համարում