Հալեպի «Գանձասար» թերթից տեղեկանում ենք, որ երեկ կեսօրին զինյալ ահաբեկչական խմբավորումները քաղաքի Ալ Մեյսալուն թաղամասում գետնուղի են պայթեցրել։ Պայթյունից ցնցվել է ամբողջ քաղաքը։
Պայթյունին հաջորդել է նրանց գրոհը պետական հիվանդանոցի վրա։ Սիրիական բանակը հետ է մղել հարձակումը։
Ըստ արաբական լրատվամիջոցների՝ փրկարարները բնակիչներին ջուր են հասցնում ավտոմեքենաներով։
Նշենք, որ 15 օրից ավել է, ինչ քաղաքում ջրամատակարարումը դադարեցվել է։