«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով՝ 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության ընթացքում քննիչների կողմից «Շենգավիթ» բժշկական կենտրոնից առգրավվել է Մերի Մարգարյանի տվյալներով լրացված պայմանագիրը, հղիության քարտը, որոնք տրամադրվել են դատաբժշկական փորձագետներին:

Դատաբժշկական փորձաքննություն է սկսվել նաև Մերի Մարգարյանի նորածին դստեր մահվան պատճառները պարզելու համար: Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանը մահացել է հուլիսի 29-ին, իսկ հաջորդ օրը նրա դուստրը: Հարազատները ծննդկանի մահվան մեջ մեղադրում են «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: