Օգոստոսի 13-ին, ժամը 08.25-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Երասխ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 66-րդ կմ-ին՝ Երասխ գյուղի մոտակայքում, բախվել են «Մերսեդերս Ե» մակնիշի 94 QS 444 պ/հ (Է. Հ. , 33 տարեկան), «Նիսսանա Տիանա» մակնիշի 471 ՍԼ 24 պ/հ (վարորդ` 1953 թ. ծնված Ա. Ա.), «Մերսեդես» մակնիշի 105 ԼՍ 67 պ/հ բեռնատար (վարորդ` 1959 թ. ծնված Ա. Գ. ), «ԴԱՖ» 34 NV 147 պ/հ (Ս. Ս., 36 տարեկան) բեռնատար, «ՄԱՔ» մակնիշի առանց պ/հ (վարորդ Ի. Խ., 55 տարեկան) բենզատար, «Ֆորդ Տրանզիտ» և «Տոյոտա Վիտս» (վարորդ` 1957 թ. ծնված Գ. Պ. ) մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել «Ֆորդ Տրանզիտ», «Տոյոտա Վիտս» և «Մերսեդերս Ե» մակնիշի ավտոմեքենաներում:
Մարմնական վնասվածքներով Արարատի ԲԿ են տեղափոխվել «Տոյոտա Վիտս» մակնիշի ա/մ ուղևորներ` 1986 թ. ծնված Ա. Պ.-ը և 2014 թ. ծնված Ա. Պ.-ը, «Նիսսանա Տիանա» մակնիշի ա/մ վարորդ Ա. Ա.-ը, ուղևորներ` 1974 թ. Ա. Գ.-ը և 1967 թ. ծնված Հ. Գ.-ը, 1996 թ. ծնված Ա. Բ.-ը և 1974 թ. ծնված Ս. Բ.-ը , «ՄԱՔ» մակնիշի ա/մ վարորդ Ի. Խ.ը , որտեղ Ա. Պ.-ը ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Ի. Խ.-ը այնուհետև տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ Ա. Բ.-ը՝ «Էրեբունի» ԲԿ: Մյուս տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր:
ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 1, տուժել 8 քաղաքացի:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Լուսանկարը՝ shamshyan. com-ի