Հյուսիսային Կորեայի հյուսիս-արևելյան Վոնսան քաղաքի մերձակայքում տեղադրված առնվազն մեկ «Մուսուդան» միջին տարածության բալիստիկ հրթիռ մեկնարկային վիճակի է բերվել: Այս մասին տեղեկացնում է Голос России-ն:
Ինչպես հաղորդում են Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը, տեղեկությունը ստացվել է վերջին արբանյակային նկարների վերլուծության արդյունքում: Մասնագետները չեն բացառում, որ մյուս հրթիռները կարող են քողարկված լինել:
Միառժամանակ հարավկորեական ռազմական գործիչները հայտնում են արբանյակների կողմից արձանագրված նախկինում Հյուսիսային Կորեայի արևելյան ափերին տեղադրված հրթիռների տեղափոխման մասին, որը մասնագետների կարծիքով հերքում են չորեքշաբթի օրը հայտնված այն տեղեկությունները, որոնց համաձայն հրթիռները արդեն լիցքավորված են, քանի որ այդ վիճակում հրթիռների տեղափոխումը արգելված է և վտանգավոր: Միևնույն ժամանակ նրանք նշում են, որ հրթիռները կարող են լիցքավորվել 30 րոպեի ընթացքում:
Ապրիլի սկզբներին հայտնվեցին ենթադրություններ, համաձայն որի Հյուսիսային Կորեան կարող է իրականացնել «Մուսուդան» միջին տարածության բալիստիկ հրթիռների փորձարկում: Հրթիռների թռիչքի հեռավորությունը կազմում է 3-4 հազար կմ: Արդեն չորեքշաբթի օրեր հայտնվեցին լուրեր, որոնց համաձայն հյուսիսկորեական մասնագետները վերջացրել են հրթիռների լիցքավորումը վառելիքով, իսկ Հարավային Կորեայի ԱԳ նախարար Յուն Բեն Սեն պաշտոնապես հաստատել է հյուսիսկորեական հրթիռների Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության արևելյան ափերի տեղափոխումը և հայտարարել է, որ Փխենյանը պատրաստ է յուրաքանյուր պահի բաց թողել դրանք:
Բացի դա հնչեց ենթադրություն, որ Փխենյանը կարող է մի անգամից մի քանի « Սկադ» և «Նոդոն» հրթիռներ բաց թողել երկրի տարբեր տարածքներից « Մուսուդան» բալիստիկ հրթիռի արձակման ձախողման դեպքում:
Ընդ որում պետք է նշել, որ ԿԺԴՀ-ի մայրաքաղաքում չի նկատվում լարվածության նշաններ: