Օրենքով գողերի ձերբակալումներին՝ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում, բազմիցս անդրադառնում ենք։
Մոսկվայում կրկին ձերբակալվել է «օրենքով գող»՝ Սերգո Սամտրեդսկին, փոխանցում է gazeta-ն։
Բազմիցս դատված 31-ամյա Սերգոյի մոտ հայտնաբերվել է անհայտ ծագման նյութ, որը պարզվել է թմրանյութ է՝ 2 գրամ հերոին։
Հարուցվել է քրեական գործ։
Սերգո Սամտրեդսկին Տարիել Օնիանիի կլանի անդամ է, որը մրցակցում էր Դեդ Հասանի՝ Ասլան Ուսոյանի կլանի հետ։


