Բրազիլիայի Սալվադոր դա Բայա քաղաքում ավարտվել է հունահռոմեկան ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պշտոնական կայքի հաղորդմամբ՝ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ հանդես եկած մեր վեց ըմբիշներից միայն 120 կգ քաշային Էդգար Խաչատրյանին է հաջողվել բարձրանալ պատվո պատվանդան: Էդգարը նախ բացահայտ առավելությամբ հաղթել մեքսիկացի Բրայան Կոստելյանոսին, ապա 10:4 հաշվով՝ Ադրբեջանի պատվիրակ Դավիդ Ֆեյզիևին:
Կիսաեզրափակչում մեր գերծանր քաշայինը պարտվել է ռուսաստանցի Սերգեյ Սեմանովին, սակայն բրոնզե մեդալի համար պայքարում համոզիչ առավելությամբ՝ 12:3 հաշվով հաղթել է հնդիկ Մեհար Սինգին:
Հիշեցնենք, որ նախօրեին մրցած մեր մյուս երեք ըմբիշներին չէր հաջողվել մեդալ նվաճել:
Այսպիսով հունահռոմեկան երիտասարդ ըմբիշները Բրազիլիայից տուն են վերադառնում մեկ բրոնզե մեդալով: Վաղը պայքարի մեջ կմտնեն ազատ ոճայինները: