«Հրապարակ» թերթը գրում է. «Մարզահամերգային համալիրի էպոպեան ավարտվեց: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց վերջինիս վաճառքի մասի: Գնորդը՝ «ՆՏԱԱ Ինվեսթմենթ Գրուպ» ընկերությունը, ընդամենը 30 մլն դոլար է վճարելու, իսկ 4 տարվա ընթացքում ներդրումներ է անելու, որոնց չափը գերազանցելու է 100 մլն դոլարը: Ըստ կառավարության կայքի՝ «այն ներառելու է հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ եւ խաղատունը»:

Որտեղից են այդքան մարդ գտնելու, որ բերեն Ծիծեռնակաբերդ, «զվարճացնեն» հայտնի չէ: Հավանաբար ներդրողը մեծ հույսեր է կապում ապրիլի 24-ի հետ, որ սգո թափորը մի լավ լացելուց հետո գնա ու զվարճանա համալիրում:

Պաշտպանության նախարարը կառավարության նիստի ժամանակ գոհունակությամբ զեկուցեց, որ նոր կենտրոնն «ընտանեկան» ուղղվածության է լինելու: Հավանաբար, Օհանյանն զգուշանում է մեղադրանքից, թե Ծիծեռնակաբերդը նաեւ անառականոց են դարձնելու, կամ, ասենք, գիշերային ակումբներ կբացեն այստեղ, «Պիրամիդայի» նման»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում