Բրիտանիայում հայազգի Գագիկ Մանուչարյանը և լիտվացի Էլինա Ջեքսոնը դատապարտվել են հինգ տարի ազատազրկման և մեղադրվել են երկրի պատմության մեջ ամենամեծ ապահովագրական խարդախության մեջ: Այս մասին հայտնում է անգլիական Daily mail պարբերականը:
Ամուսնական զույգը խարդախությամբ տիրացել է 1 մլն ֆունտ ստերլինգի, որը հավասար է 1.5 մլն դոլարի:
Նրանք խարդախությունը կազմակերպել են այսպես. Նախ յուրաքանչյուր վարորդից վերցրել են 100 ֆունտ, այնուհետև ավելի էժան գներով ձեռք են բերել փոլիսներ օրինական կազմակերպություններից: Յոթ տարվա ընթացքում ամուսնական զույգը խարդախությամբ վաստակել է շուրջ 920.000 ֆունտ: Նրանք այդ փողը ծախսել են շքեղ առանձնատան, իրենց Mercedes ավտոմեքենաների, հինգ աստղանի հանգիստների և իրենց երեխաներից մեկը ուղարկել են մասնավոր դպրոց, սակայն այս տարիների ընթացքում ոչ մի հարկ չեն վճարել:
Ջեքսոնը նաև 82.000 ֆունտ է յուրացրել` գրանցվելով որպես միայնակ մայր և օգտվելով նապաստներից:
Շուրջ 30 վարորդներ, որոնք ենթարկվել են զույգի խաբեությանը, վկայություններ են տվել դատարանի դիմաց: