Նիգերիայի նախագահ Մուհամեդ Ալ-Բուխարի իր նոր ռազմական առաջնորդներին երեք ամիս ժամկետ է տվել, որպեսզի պարտության մատնեն «Բոկո հարամ»-ի ահաբեկիչներին։
Նշենք, որ «Բոկո հարամ»-ի ահաբեկիչները 2009թ.-ից 17000 մարդ են սպանել։
Նախագահի հայտարարությունում ասվում է. «Մենք բարձր ենք գնահատում մեր զինված ուժերի ջանքերը, սակայն, մենք պետք է, միևնույն ժամանակ, ամրապնդենք և շարունակենք համագործակցել այլ շահագրգիռ կողմերի հետ: Պետք է ավարտին հասցնենք «Բոկո հարամ»-ին ոչնչացնելու գործը»։