ԱՄՆ Մեն նահանգի ներկայացուցիչների պալատը և սենատը ընդունել է Լեռնային Ղարաբաղի անկախության մասին բանաձև և կոչ է արել նախագահ Բարաք Օբամային և Կոնգրեսին աջակցել «ԼՂՀ-ի ինքնորոշմանը և դեմոկրատական անկախությանը»:
Բանաձևը նաև կոչ է արել նախագահին և Կոնգրեսին աջակցել ԼՂՀ-ի կառուցողական ներգրավումը միջազգային հանրությանը, որպեսզի այս ռազմավարական կարևոր տարածաշրջանում հաստատվի անվտանգություն:
Բանաձևը ներկայացվել է հանրապետական Սքոթ Համանի(Հարավային Փորթլանդ), հանրապետական Էնդրյու Գաթինի և Սարա Գայդենի կողմից:
Համանը աշխատում է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի ղեկավար, Բաքվի ջարդերի վերապրող Աննա Աստվածատրյանի հետ: Աստվածատրյանը մասնավորապես նշել է.«Ես հպարտ եմ, որ իմ նահանգը աջակցում է Լեռնային Ղարաբաղի ազատ հայ ժողովրդի ազատության, ժողովրդավարության և անկախության իրավունքները ինքնորոշման միջոցով: Ես հուսով եմ, որ մյուս նահանգները կհետևեն Մասաչուսեթսի, Ռոթ Այլենդի և Մենի օրինակին` ընդունելով Լեռնային Ղարաբաղի անկախությունը»: