Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը մոտ 2 ամիս խաղադաշտ դուրս չի գա:
28-ամյա խաղացողը Մոսկվայում վիրահատության է ենթարկվելու՝ Արմավիրի «Տորպեդոյի» հետ անցած տուրի խաղում ստացած դաստակի կոտրվածքի պատճառով:
Sovsport-ի հաղորդմամբ՝ այդպիսի վիրահատությունից ապաքինման համար անհրաժեշտ է մոտ երկու ամիս: