Հակառակորդի սահմանին մոտ տեղակայված զորամասերից մեկի ենթասպա Իբրահիմ Իսմայիլ օղլու Օսմանովը, ով մի քանի օր առաջ վիրավորվել էր, մահացել է զինվորական հոսպիտալում տեղեկանում ենք ադրբեջանական կայքերից։
Համաձայն տեղեկության ենթասպան հրազենային վիրավորումներ էր ստացել կրծքի շրջանում, հայկական կողմից ուղարկված գնդակից։
Ադրբեջանի ՊՆ-ն այս մասին չէր հայտնել և չի մեկնաբանել փաստը:
Հիշեցնենք, որ թշնամին ինտենսիվորեն խախտում է հրադադարի ռեժիմը: կարկոցները նույնիսկ արձակում են Տավուշի մարզի մի շարք գյուղերի ուղղությամբ։
Նշենք, նաև, որ օրերս ստացել էինք տեղեկություններ ադրբեջանական երեք ռազմական դաշտային բազաների վերացման և ադրբեջանական կողմից 17 զոհերի մասին։