Տղամարդիկ հաճախ են բողոքում նրանից, որ կանայք յուրացրել են իրենց պատկանող գրեթե ամեն ինչ՝ սկսած տաբատից վերջացրած սանրվածքից: Սակայն համաձայնեք, որ ամեն բան, ինչ մատուցվում է գեղեցիկ և նրբաճաշակ ձևով, արժանի է միայն հիացմունքի:
Տղամարդկանց զգեստապահարանից սիրում են օգտվել նաև հայտնի կանայք: Նրանցից շատերին հաճախ կարելի է տեսնել կարմիր գորգին տղամարդու կոստյումով, սակայն դրանից որևէ կերպ չի խամրում նրանց փայլը կամ պակասում գրավչությունը:
Ձեզ ենք առաջարկում դիտել այս գեղեցիկ ֆոտոշարքը և համոզվել, որ կանացիությունը կախված է ոչ այնքան հագուստից, որքան այն ըստ պատշաճի մատուցելու կարողությունից: