Օգոստոսի 15-ին, ժամը 07.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 3-րդ թաղամասի թիվ 5 շենքի բնակարանի ծանրաքաշ և վատառողջ քաղաքացին ընկել է ննջասենյակում, ում բարձրացնելու և անկողնուն մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները 1935 թ. ծնված Մ. Պ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:


