ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն՝ օգոստոսի 9-ից15-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի սահմանին հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1000 անգամ։
Այդ ժամանակահատվածում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82մմ ականանետներից ու ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 18000 կրակոց:
ՊԲ առաջպահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում` հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:
Հակառակորդը կրակել է 60 և 82մմ փականակներից. Իրավիճակը՝ առաջնագծում. ԼՂՀ ՊԲ
