Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել Կապանից հարավ գտնվող Դավիթ-Բեկ բերդի մոտ օգոստոսի 14-ին մահացած հայտնաբերված 38-ամյա Մարգարիտա Կարապետյան դեպքի վերաբերյալ:
Ըստ ՔԿ մամուլի ծառայության՝ մահացած կինը հաշվառված է եղել «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում:
Կնոջ դիակը հայտնաբերվել է Դավիթ-Բեկ բերդից 61 մետր հեռավորության վրա` սարալանջին՝ այրվածքներով, գլխի շրջանում` վնասվածք: Նշված սարալանջի խոտածածկն նույնպես ամբողջությամբ այրված է եղել:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Հիշեցնենք, որ 2015թ օգոստոսի 14-ին` ժամը 16.35-ին, ահազանգ է ստացվել, որ Կապանից հարավ գտնվող Դավիթ-Բեկ բերդի մոտ հայտնաբերվել է կնոջ այրված դիակ:


