Գերմանիայի առաջնության առաջին տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ ընդունել էր Մենխենգլադբախի «Բորուսիային»:
Տուխելի ղեկավարած թիմն այս խաղում հաղթեց 4:0 հաշվով:
Հայաստանի հավաքականի և դորտմունդցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս խաղում դարձավ դուբլի հեղինակ՝ 33-րդ և 50-րդ րոպեներին խփած գնակներով:
Գոլերը.
Ռոյս (15), Օբամեյանգ (21), Մխիթարյան (33, 50):
Թիմերը դաշտ էին դուրս եկել մեկնարկային հետևյալ կազմերով.
«Բորուսիա» Դորտմունդ. Բյուրկի, Պիշչեկ, Սոկրատիս Հյումելս, Շմելցեր, Վեյգլ, Գյունդոգան, Ռոյս, Կագավա, Մխիթարյան, Օբամեյանգ:
«Բորուսիա» Մենխենգլադբախ. Սոմեր, Վենդտ, Քրիստենսե, Շուլց, Յանստչկ, Շտինդլ, Շակա, Ջոնսոն, Տրաորե, Ռաֆայել, Դրմիչ: