Այ Հայատանի հարգելի լրագրողներ ջան։ Հլա մի պարզեք` ո՞վ է այդ մեր մարզահամերգայինի համալիրը գնել։ Ինչ ինսի ու ջինսի մարդ է։ Մարդ է թե սատանա է։ 30 միլիոն դոլարը նույնիսկ ԱՄՆ մասշտաբներով մեծ փողեր են։
Որտեղի՞ց այդ Զավենի տղային այդքան փողեր։ Դեռ խոստանում է որ 100 միլիոն էլ կներդնի։ Ախր այ ձեր ցավը տանեմ, միլիոնները երկնքից մանանայի նման չեն թափվում ախր։
Այդ ո՞ր գործն է որ ճաքած շենքում ապրող և նունյնիսկ նորմալ օֆիս չունեցող Զավենի այդ շուստրի տղային այդքան միլիոններ բերել։ Հոգիս դուրս եկավ, հազար մասնագիտության պրոֆեսիոնալ եմ ու հազարներից այն կողմ վաստակել չի հաջողվում։ Այդ Բիլ Գեյթսատիպ Զավենի տղան այդ ո՞վ դարձավ որ 30 միլիոն կանխիկ ունի ու խոստանում է 100 միլիոն էլ դեռ մեյդան հանի մի երկու երեք ամիս հետո։