Թուրքիայի մասնատումը հնարավոր է, որ սրտհովանք է, բայց ագրեսիվ Քրդական պետության ստեղծումը մեր հարևանությամբ մի՞թե այդքան մեծ հրճվանքի պատճառ կարող է հանդիսանալ
Ես թուրքագետ չեմ, բայց տևական ժամանակ է, որ ուսումնասիրում եմ Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքականությունը ու ենթադրում եմ, որ Թուրքիայում ծավալվող իրադարձությունները այնքան էլ հրճվանքի պատճառ չեն կարող հանդիսանալ;Թուրքիայի մայրիկը լացում է, բայց մի հատ ուշադրություն դարձրեք, թե ինչ կարող է առաջանալ Թուրքիայի փոխարեն մեր սահմանների մոտ: Ինչ որ մեկը վստա՞հ է, որ ագրեսիվ Քրդական պետությունը ավելի ապահով է որպես հարևան, քան քչից շատից տրաքած ու կանխատեսելի Թուրքիան: Սա այն իրավիճակը չի, որ թշնամու թշնամին բարեկամ է: Չմոռանանք, որ Եղեռնի ժամանակ քրդերը իրենց ուրույն դերակատարությունն են ունեցել և հենց նրանք են այսօր բնակվում մեր տարածքների վրա: Իսկ ի՞նչը պիտի հետագայում խանգարի նրանց, որ իրենց նորաստեղծ պետության տարածքները որոշեն ընդլայնել: Այնպես որ, Թուրքիայում ծավալվող իրադարձությունները իրենց
անմիջական ազդեցությունը կարող են ունենալ ողջ տարածաշրջանի վրա:
Գարիկ Պետրոսյան՝ Ֆեյսբուք