ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գարբաչովը չի կարողանա մասնակցել Մարգարեթ Թետչերի թաղման արարողությանը, որը մահացել է ապրիլի 8-ին Լոնդոնում: Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը:

«Գորբաչով ֆոնդի» ներկայացուցիչ հայտարարել է, որ նախկին նախագահը հիվանդ է և դժվար կարողանա մինչև ապրիլի 17-ը վերականգնվել, երբ տեղի կունենա Թետչերի հրաժեշտի արարողությունը: Հատկապես ինչ հիվանդությամբ է տառապում նախկին խորհրդային ղեկավարը չի մանրամասնվում:

1980-ական թվականների կեսերին,երբ Գորբաչովը դարձավ ԽՄԿԿ գլխավոր քարտուղար, Թետչերը առաջինն էր, որ նրա մեջ նկատեց ռեֆորմատորի ձիրքեր, որը կարող է ԽՍՀՄ դոջրս բերել տոտալիտարիզմից:  

Միառժամանակ Մեծ Բրիտանիայի ղեկավարությունը որոշում է ընդունել Թետչերի թաղման արարողությանը չհրավիրել Արգենտինայի նախագահ Քրիստինա Քիրշներին: Գործակալության աղբյուրների համաձայն հուղարկավորության արարողություններին հրավիրվելու են այն պետությունների ղեկավարներին, որոնց հետ Բրիտանիան պահպանում է դրացիական հարաբերություններ, սակայն Թետչերի բարեկամները կտրականապես պահանջել են, որ այդ արարողություններին ներկա չգտնվի Արգենտինայի նախագահը:

Թետչերի հարազատների այս որոշումը գուցե բխում է 1982 թվականին Արգենտինայի և Բրիտանիայի միջև բռնկված պատերազմով:

Հիշեցնենք, որ Բրիտանիայի առաջին կին վարչապետի հուղարկավորման արարողությունները տեղի են ունենալու ապրիլի 17-ին Լոնդոնի սուրբ Պողոս եկեղեցում: