Բրազիլիայի Սալվադոր դա Բայա քաղաքում ավարտվել է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:
Ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի վեց անդամներին հաջողվեց նվաճել միայն մեկ բրոնզե մեդալ՝
հունահռոմեականների մրցաշարում, գերծանր քաշային կարգում 3-րդ տեղը գրաված Էդգար Խաչատրյանի շնորհիվ:
Հայաստանը ներկայացնող ըմբիշներից նաև 50 կգ քաշային Ռազմիկ Միսակյանը պայքարեց բրոնզե մեդալի համար, սակայն տանուլ տվեց վճռորոշ գոտեմարտը: