Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստում սկսվեց վկաների հարցաքննության փուլը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօր հարցաքննվեցին գործով առաջին 10 վկաները՝ հիմնականում արտասահմանում գտնված և թոշակ չստացած թոշակառուների մերձավոր և հեռավոր հարազատներ,-գրում է Փաստինֆոն: