Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը դարձել է հայազգի առաջին ֆուտբոլիստը, ով նորամուտն է նշել Պորտուգալիայի առաջնությունում:
Առաջնության մեկնարկային տուրում «Մարիտիմուն» արտագնա խաղում 1:2 հաշվով զիջել է «Մադեյրային»:
Ղազարյանը մեկնարկային կազմում էր և խաղացել է հանդիպման ողջ ընթացքում:
Հիշեցնենք, որ հայազգի ֆուտբոլիստը պորտուգալական ակումբի հետ եռամյա պայմանագիր է կնքել: