Օգոստոսի 17-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Եղվարդ քաղաքի արոտավայրերից բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Լիանա Մ.-ն, ով օգոստոսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի /սուտ մատնությունը/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: