Երևանի քաղաքապետ, ՀՀԿ ավագանու ցուցկի առաջին տեղը զբաղեցնող Տարոն մարգարյանն այսօր Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում եղավ Արաբկիր վարչական շրջանում: Նրա հետ էին ՀՀԿ ավագանու ցուցակի անդամներիը:

 Տարոն Մարգարյանը ելույթ ունենալով հավաքված արաբկիրցիների առջև ասաց, որ վերջին 5 տարիներին բավականաչափ գործեր են արվել Երևան քաղաքում և հավելեց.«Մեր ամենօրյա շփման արդյունքում, հասկանալով, որ բազում խնդիրներ դեռ կան, մեր քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը փորձել ենք ներառել մեր նոր ծրագրերում»:

Տարոն Մարգարյանը շնորհակալություն հայտնեց իր թիմի անդամների կատարված աշխատանքների համար ու միևնույն ժամանակ նշեց, որ թերություններ նույնպես  կան:

«Արաբկիր վարչական շրջանում դեռ բազում խնդիրներ կան. տանիքների վերանորոգման, վերելակների վերանորոգման, շքամուտքերի վերանորոգման, խմելու ջրի հետ կապված, կոյուղաջրերի հետ կապված, ասֆալտապատման, կանաչապատման, ոռոգման ցանցի ընդլայնման, փողոցային լուսավորության ցանցի ընդլայնման, տրանսպորտի խնդիր: Այդ ամենը մեր ուշադրության կենտրոնում են լինելու»,-այս ամենը թվարկեց Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

ՀՀԿ-ի ավագանու թիմը եղավ Արաբկիր վարչական շրջանի տարբեր բակերում և իր ծրագիրը  ներկայացրեց արաբկիրցիներին:

Ստորև ներկայացնում ենք YerevanNews.am-ի տեսանյութերը`