Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության պատասխան հանդիպմանը «Ատլետիկը» ոչ ոքի է խաղացել «Բարսելոնայի» հետ:
Ինչպես հիշում եք, առաջին խաղում բասկյան թիմը սեփական հարկի տակ 4:0 հաշվով հաղթել էր կապտանռնագույններին, իսկ Կամպ Նոում կայացած հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:
Գոլերը.
Մեսսի (42) – Ադուրիս (73)
Հավելենք, որ սա «Ատլետիկի» առաջին տիտղոսն էր՝ 32 տարվա ընդմիջումից հետո:
Թիմերը խաղադաշտ էին դուրս եկել մեկնարկային հետևյալ կազմերով.
«Բարսելոնա». Բրավո, Ալվես, Պիկե, Մասկերանո, Մատյո, Բուսկետս, Ռակիտիչ, Ինյեստա, Պեդրո, Մեսսի, Սուարես:
«Ատլետիկ». Իրասիոս, Դե Մարկոս, Էչեյտա, Լապորտ, Բալենսիագա, Գուրպեգի, Բենյատ, Էրասո, Բովեդա, Սուսայետա, Ադուրիս: