«Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության սեփականատեր եւ տնօրեն Արսեն Ավետիսյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ նյութերը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի պահանջով 18.08.2015թ-ին հետաքննության մարմնից ուղարկվել են դատախազություն:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ դատախազության Հանրային կապերի բաժինը, նույն օրը, նախապատրաստված նյութերը, համապատասխան հանձնարարությամբ ուղարկվել են նախաքննական մարմնին՝ ՀՀ քննչական կոմիտե՝ քր. դատ. օր.-ի 180-րդ, 181-րդ հոդվածների կարգով ընթացքը լուծելու համար: