«Ժամանակ» թերթը գրում է. «Արարատ քաղաքի Շահումյան-2 հանրակացարանում բնակվող, 2010-ին բանակ զորակոչված նախկին զինծառայող Հովհաննես Վարդանյանը բանակում ստացած հոգեկան խանգարումից հետո շարունակում է բուժվել, բայց դրական տեղաշարժ չի նկատվում. նա շարունակում է կյանքի նկատմամբ անտարբեր մնալ։
«Կյանքում ամեն ինչի նկատմամբ կորցրել եմ հետաքրքրությունս, կարծես արգելափակված լինեմ»,- մեզ հետ զրույցում մեկ տարի առաջ ասաց Հովիկը։ Նույն զգացողությունը նրա մոտ պահպանվում է առ այսօր։
«Հիմնականում իրիկուններն է վիճակը վատանում, սկսում է ինձ վրա ջղայնանալ, ինչ կուժ ու կուլա կա՝ ինձ վրա է ջարդվում։ Մի փոքր բանից կարող է ջղայնանա, ու մի կես ժամից կամ 20 րոպեից դա անցնում է, ասում է՝ պապ ջան, կներես»,- մեզ հետ զրույցում ասաց Հովհաննես Վարդանյանի հայրը՝ Վարդան Վարդանյանը
Հովիկը շարունակում է շատ ծխել եւ սուրճ խմել. «Օրվա մեջ 10-12 հատ բաժակով սուրճերից է գնում խանութից՝ խմում։ Գալիս տուն, ամբողջ օրը լվացվում է, օրվա մեջ հինգ անգամ ատամներն է լվանում: Եթե քույրը մեկ րոպե սուրճն ուշացնի, նեղացնում է քրոջը, հետո մի քիչ անցնում է, ասում է, որ չէր ուզում նեղացնել, ուղղակի պահի տակ ստացվեց»,- ասաց հայրը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում