1983 թվականին ծնված Արմեն Վարդանի Մելքոնյանը տառապում է խրոնիկ երիկամային անբավարարությամբ: Հիվանդությունն ի հայտ է եկել դեռ զինվորական ծառայության ընթացքում: Մրսել է և անտարբեր գտնվել իր անձի նկատմամբ:
Ծառայությունն ավարտելուց հետո անցել է ծառայության Հրազդանի հրշեջ ծառայությունում, որտեղ էլ հիվանդությունն ավելի է խորացել: Նկատվել են գլխապտույտ, սրտխառնոց, ոտքերի այտուց, ճնշման կտրուկ և անկառավարելի բարձրացում:
2013թ․ Սբ․ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում ախտորոշվում է Խրոնիկ երիկամային անբավարարություն, սիմպտոմատային զարկերակային հիպերտենզիա: Այժմ Արմենը շաբաթական երեք անգամ ստանում է ծրագրային հեմոդիալիզ՝ 4 ժամ տևողությամբ ԱՐԱԲԿԻՐ ԲԿ-ում: Բժշկական հանձնաժողովի որոշմամբ հրշեջ-փրկարարը ազատվում է աշխատանքից, և մարդն, ով մշտապես օգնություն է ցուցաբերել ուրիշներին, ինքն է հայտնվում անօգնական վիճակում: Ընտանիքն ապրելով սոցիալապես ծայրահեղ ծանր վիճակում չի կարողանում Արմենին տեղափոխել արտերկիր։
Եթե կլինեն մարդիք, ովքեր կցանկանան օգնել Արմեն Վարդանի Մելքոնյանին, նրա անունով Հայաստան-ՎՏԲ բանկում բացվել են հաշվեհամարներ՝ 16025083660000 ՀՀ դրամ, 1602583660001 ԱՄՆ դոլար, 16025083660002 Եվրո, 16025083660003 ՌԴ ռուբլի, SWIFT CODE: ARMJAM22։
Արմենի հեռախոսահամարներն են՝ +37498 002 556, +37496 233 205։