Արգենտինայի հավաքականի դարպասապահ Սերխիո Ռոմերոն խոսել է իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեայի մասին.
«Դե Խեան հրաշալի թիմակից է, և հույս ունեմ, որ նա կմնա թիմում: Նա ամեն օր մարզվում է՝ եռանդուն կերպով: «Սամպդորիայում» ես եղել եմ նրա կարգավիճակում. չէի խաղում, բայց այնպես էի մարզվում, որ միշտ պատրաստ լինեի խաղադաշտ դուրս գալու»,- Ռոմերոյի խոսքերը մեջբերում է manchestereveningnews-ը։
Հիշեցնենք, որ 24-ամյա դե Խեան ցանկանում է կարիերան շարունակել մադրիդյան ակումբում։
Նախորդ 4 մրցաշրջաններում նա «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական դարպասապահն էր, սակայն այժմ հիմնական կազմում հանդես չի գալիս: