Ծովափնյա հանգստի սիրահարները հաճախ են ենթարկվում սեռավարակներ ձեռք բերելու ռիսկին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը և նշեց, որ ծովափնյա հանգստից հետո սեքսապաթոլոգների մոտ ավելանում է դիմողների քանակը, որն էլ մասնագետներին «ծովափնյա չպաշտպանված սեքսի» վերաբերյալ դիտարկումների հիմք է հանդիսանում:
«Տհաճ իրավիճակներից խուսափելու համար պետք է լինել զգոն, չտրվել գայթակղություններին, իսկ տրվելու դեպքում, ձեռքի տակ ունենալ հակաբեղմնավորիչ միջոցներ և հակասեպտիկ լուծույթներ»,- նման հանգստի սիրահարներին խորհուրդ տվեց մասնագետը:
Ըստ մասնագետի` հաճախ հանգստից վերադառնալիս ավելի ուշ է հայտնաբերվում սեռավարակ, որը նաև կարող է անպտղության հանգեցնել, եթե ժամանակին միջոցներ ձեռք չառնվեն:


