ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է, որ կառավարության կազմում, անշուշտ, կլինեն փոփոխություններ: Նրա խոսքերից կարելի էր ենթադրել, որ առնվազն երկու նախարար կփոխվի։ Իսկ այն հարցին, թե կփոխվի՞ արդյոք վարչապետը, Հ. Աբրահամյանը պատասխանեց. «Առաջիկայում անպայման քննարկելու ենք կադրային փոփոխության հարցերը, մինչև ապրիլի վերջ կքննարկենք անպայման: Ես հիմա գիտեմ, բայց իրավունք չունեմ հրապարակել»:
Անդրադառնալով ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններին, ասաց, որ ցավում է «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ կատարվածի համար, և հավելեց, որ ոստիկանությունն իր հնարավորությունների սահմաններում արել է ամեն ինչ բախումներից խուսափելու համար։
«Նման յուրաքանչյուր երևույթ քննադատում եմ։ Իրոք, դա հարիր չէ մեր ժողովրդին, և ես գտնում եմ, որ ամեն ինչ պետք է խաղաղ քննարկումների, բանակցությունների արդյունքում ավարտենք: Հետագա համագործակցությունը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ չեմ բացառում, բայց կարծում եմ, որ ճիշտ կլիներ, եթե նա համաձայներ Սերժ Սարգսյանի առաջարկին ու գլխավորեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը»-գրում «Ժամանակ»է թերթը:
Ովքե՞ր են լինելու այն երկու նախարարները, որոնք պետք է պաշտոնաթող լինեն


