Վերջին շրջանում ականատես ենք լինում որոշ անհատների կամ լրատվամիջոցների անհիմն մեղադրանքների և վարկաբեկման փորձերի ընդդեմ առողջապահական ոլորտի և բժիշկների:
Իհարկե, խորը կարեկցանքով ենք մոտենում բոլոր այն ընտանիքներին, որտեղ ողբերգություն է պատահել, անկախ այն հանգամանքից թե ում մեղքով է դեպքը տեղի ունեցել:
Չպետք է մոռանալ, որ հարյուրավոր բժիշկներ հենց այս պահին բարեխղճորեն կատարում են իրենց ամենօրյա աշխատանքը՝ մարդկանց կյանքի և առողջության պահպանումն ու ամրապնդումը:
Վստահ եմ, որ հենց այս վայրկյանին մի կյանք փրկվեց կամ լույս աշխարհ եկավ:
Անհրաժեշտ է վերականգնել առողջապահության համակարգի և հասարակության կապը և լրագրողների դերն այս գործընթացում առանցքային է:
Գուցե արդյունավետ լինի լրագրողների համար ճանաչողական այցեր կազմակերպել և ներկայացնել աշխատանքների մանրամասները տեղում` ժամանակակից չափանիշներին համապատասխան արդիականացված բուժհաստատություններում, որտեղ կարևորվում են մարդկանց կյանքը և առողջությունը:
Նելսոն Զուլոյան-Facebook