Օրեցօր Հայսատանում թալանվում և ավիրվում են արձաններ, որոնք կազմում են մեր մշակույթի մի մասը, մեր պատմության էջերն են զարդարում, մեր քաղաքներն են գեղեցկացնում ու արժեվորում և, ի վերջո, մեր հայն է կերտել, տանջվել, քրտինք թափել ու քանդակել այդ արձանը։ Այսօր ևս տեղի ունեցավ մի միջադեպ. Անհայտ անձիք վնասել են քանդակագործ Դավիթ Բեջանյանի հեղինակած արձաններից մեկը:
Այս մասին քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է նրա դուստրը՝ երգչուհի Էմմին: Սա ցավալի իրադարձություն է՝ ոչ միայն դստեր տեսանկյունից, ում հոր ստեղծածն են ոչնչաղցնոմ, այլ քաղաքացու, հայի... Իմ երկրում վնասել են իմ հայրենակցի ստեղծած քանդակը, վնասել են իմ մշակույթից մի նշույլ... Իսկ ո՞ւր են պատասխանատուները։
Մեր երկրում հուշարձանների, մշակութային արժեքների գլխավոր վերահսկող մարմինը Մշակույթի նախարարությունն է, ապա այս ընթացքում ի՞նչ քայլեր են ձեռնարկել խնդրին լուծում տալու համար, դիմել են արդյո՞ք տվյալ մարզային կառույցին, որպեսզի հետևողական լինեն արձանի ճակատագրի հարցում, փորձե՞լ են գտնել արձանը վնասողին։
YerevanNews.am-ը նույն խնդրի հետ կապված կապ հաստատեց Մշակույթի Նախարարության հետ՝ հասկանալու համար, ինչ որոշում է կայացրել նախարարությունն այս խնդրի շուրջ, որտեղից հայտնեցին, որ մեր հարցին կպատասխանեն ավելի ուշ՝ եզրահանգման գալուց հետո։