«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Վերջին մեկ ամսում Հայաստանի պաշտոնյաները ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայությունից վճարման կարգադրություններ են ստանում առ այն, որ իրենք պարտավոր են վճարել ամիսներ կամ անգամ մեկ տարի առաջ թույլ տված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար:

Երեկ թեթը ՀՀ ճանապարհային ոստիկանության նորանշանակ պետ Արմեն Հակոբյանից փորձեց պարզել, թե այս ինչ պատմություն է, ինչպես է ստացվել, որ ՃՈ-ն որոշել է «պատժել» պաշտոնյաներին՝ նրանց՝ նախկինում թույլ տված «մեղքերի» համար:

«Եթե խախտում եղավ, որոշակի ժամանակահատված հետո մարդը ծանուցում է ստանում այդ մասին, դա ավտոմատ համակարգ է: Իսկ պաշտոնյաների խնդիրը կարող է կապված լինել հարցմանն ուշ պատասխանելու հետ: Այսինքն՝ պաշտոնյաների մեքենաները որոշակի մարդու է, չէ ՞, կցված, վարորդն է ստանում, պաշտոնյան չի ստանում, կարող է` դրա պատճառով է ուշացել»,- ասաց ՃՈ պետը:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: