Երեկ Ուկրաինայի ՆԳՆ Կիևի ոստիկանության աշխատակիցները միգրացիոն ռեժիմը խախտելու համար ձերբակալել են «Օրենքով գող» Բագրատ Պանցուլայային, ով քրեական աշխարհում առավել շատ հայտնի է Մարատ Սուխումցի անունով: Նույն օրն իսկ նրա նկատմամբ կայացվել է 5 տարվա ընթացքում Ուկրաինա մուտքն արգելելու որոշում, հաղորդում է «Փրամ Կրայմ» կայքը:
Բագրատ Պանցուլայան «թագադրվել» Է Մոսկվայում՝ 2000թ.-ին: Այդ ժամանակ նա ընդամենը 26 տարեկան էր: Նրան երաշխավորել է հանցակից ընկերը Թեյմուրազ Գոգոլաշվիլին՝ մականունը՝ Ցիկո: Նրա «թագադրությանը» ներկա են եղել գողական աշխարհի այնպիսի հեղինակություններ, ինչպիսիք են Օմար Շարիկաձեն, Գիժուա Կուբլաշվիլին, Մացի Թութբերիձեն և այլոք,-գրում է Փաստինֆոն:
2003թ.-ին Մարատ Սուխումցին իր կնքահայրերից մեկի՝ Կիմո Քվարացխելիայի հետ թալանում էր արժույթի փոխանակման կետերի մեծածախ հաճախորդներին և այդ գործի վրա ձերբակալվեց Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցների կողմից: Նա դատապարտվեց 9 տարվա ազատազրկման, իսկ ազատ է արձակվել ժամկետը լրանալուց հետո, 2012թ.-ի դեկտեմբերի 14-ին: