«Մագնիտսկիի օրենքին» Ռուսաստանի պատասխան ցուցակում, որի մեջ մտնում են այն ԱՄՆ քաղաքացիների անունները, որոնց մուտքը ՌԴ արգելվում է, ընդգրկվել է շուրջ 104 անուն: Այս մասին գրում է Коммерсантъ պարբերականը:
Սկզբում այդ ցուացկի մեջ մտնում էր միայն 71 անուն, սակայն ռուսական իշխանությունները դրանց թիվը ավելացրել են ևս 33-ով:
«Հակամագնիտսկի ցուցակը», ինչպես հայտնում են ՌԴ նախագահի աշխատակազմից, կհրապարակվի Ամերիկայի կողմից մարդու իրավունքների խախտումների մեջ կասկածվող ռուս չինովնիկների ցուցակը ներկայացնելուց անմիջապես հետո:
«Մագնիտսկու օրենքի» վերջնական տարբերակը Կոնգրեսին պետք է փոխանցվի և հրապարակվի ոչ ուշ քան ապրիլի 13-ը: Այն կախատեսված է «Մագնիտսկու օրենքով», որը ստորագրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 2012 թվականի վերջին:
Ամերիկացի օրենսդիրները սկզբում պահանջել են «Մագնիտսկու ցուացկի» մեջ ընդգրկել ՌԴ 280 չինովնիկների անուններ, սակայն ապրիլի սկզբին ԱՄՆ Կոնգրսի աղբյուրների համաձայն ԱՄՆ նախագահի աշխատակազմի կողմից հրապարակվող ցուցակի մեջ ընդգրկվել են միայն 15 անուն:
Ընդ որում «Մագնիտսկու ցուցակը» ունենալու է նաև փակ բաժին, որին կրճատումները չեն վերաբերվելու:
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև «սև ցուցակների» փոխանակումը տեղի է ունենալու Ամերիկայի նախագահ Բարաք Օբամայի խորհրդական Թոմ Դոնիլոնի այցի նախօրեին, որը նշանակված է ապրիլի 15-ին: Այցի ժամանակ, ինչպես կանխատեսվում է, Դոնիլոնը
Պուտինին է փոխանցելու Բարաք Օբամայի ուղերձը, որի բովանդակությունը գաղտնի է պահվում: Ոչ պաշտոնական տվյալներով Օբաման կոչ է անելու Պուտինին տարաձայնություններին հակառակ գտնել շփման կետեր երկկողմանի հարաբերություններինկատվող լարվածությունների աճը կոտրելու համար:
Սակայն երկկողմանի ցուցակների հրապարակումը Դոնիլոնի առաքելությանը կդնի ձախողման եզրին: