Իմ խորին համոզմամբ Մարտունի քաղաքի հիվանդանոցը ողբերգական պայմաներում է գտնվում: Սովետական տարիներից ժառանգություն մնացած լաբիրինթոսի նմանվող հսկայական շինության շրջակայքը աղբանոց է հիշեցնում: Այս երևույթը, ցավոք սրտի, բնորոշ է նաև Մարտունու բազմաթիվ այլ փողոցների ու հատվածների: Բուժհիմնարկի հիվանդասենյակները հակասանիտարական վիճակում են գտնվում՝առանց սանհանգույցի և ջրի առկայության, իսկ բուժանձնակազմը, չժխտելով մի քանի լավ մասնագետների գոյությունը, շառլատանների հավաքածու է, ովքեր ընդունակ են բորբոքված կույրաղիքով երեխայի մոտ ախտորոշել երիկամների անբավարարություն, լյարդի մեծացում և ՇԱԳԱՆԱԿԱԳԵՂՁԻ բորբոքում, իսկ չարորակ գոյացության վերջին ստադիայում գտնվող հիվանդին բրուցելոզի դեմ բուժում նշանակել:

Մարդուն, ով առնչվել է մայրաքաղաքի բուժհաստատությունների հետ, Մարտունու հիվանդանոցը կարող է դաժան կատակ թվալ ու անհավատալի իրողություն 21-րդ դարում: Պատկան մարմինները հսկայական աշխատանք ունեն կատարելու այս ոլորտում:

Դանիել Շահումյան-Facebook